Բիզնեսում հաճախ հանդիպում են տարբեր խնդիրներ, որոնց պատճառով վաճառքի ծավալները կարող են ընկնել: Սպառողների վարքագծի փոփոխությունները, շուկայական ճգնաժամերը և կազմակերպության ներքին խնդիրները կարող են խոչընդոտել ընկերության զարգացմանը: Այդ դեպքում կարևոր է արագ բացահայտել խնդրի պատճառները: Որպես լուծում՝ անհրաժեշտ է մշակել նոր ռազմավարություն, բարելավել գործընթացները և ներդնել ճկուն ու արդյունավետ լուծումներ՝ վաճառքների վերականգնման և բիզնեսի կայուն աճի ապահովման համար։
Global Marketing & Distribution ընկերությունն առաջարկում է բիզնեսի առողջացման և ռազմավարական զարգացման ամբողջական փաթեթ․
Ընկերության ներքին միջավայրի վերլուծություն – կազմակերպության ներքին մշակույթի, աշխատակիցների ներգրավվածության և աշխատանքային մթնոլորտի գնահատում
Կառուցվածքային հետազոտություն – կազմակերպության կառուցվածքի, գործընթացների արդյունավետության և բաժինների փոխգործակցության ուսումնասիրություն
SWOT վերլուծություն – ընկերության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և ռիսկերի մանրամասն գնահատում
Խնդիրների հայտնաբերում – բիզնեսի ներկա մարտահրավերների, գործընթացների խոչընդոտների և զարգացման արգելակների բացահայտում
Նոր լուծումների առաջարկում – ռազմավարական ծրագրերի մշակում, ներքին գործընթացների բարելավում և բիզնեսի զարգացման նոր մոդելների առաջարկ
Ճանապարհային քարտեզի մշակում – կոնկրետ գործողությունների պլան, հստակ քայլերով և ժամկետներով
Նպատակների իրականացում – գործնական աջակցություն, խորհրդատվություն և շարունակական վերահսկողություն՝ պլանավորված արդյունքների հասնելու համար
Մեր Առավելությունները
Բազմաֆունկցիոնալ մեծ թիմ – մարքեթոլոգներ, վերլուծաբաններ, ՍՄՄ մասնագետներ, դիզայներներ և այլ մասնագետներ
Աշխատանքային փորձված մեխանիզմներ – արդյունավետ ռազմավարությունների մշակում և իրականացում
Անընդհատ թարմացվող տեղեկատվություն շուկայի վերաբերյալ – մշտապես նորեցվող շուկայական տվյալներ
Տեղեկատվական հսկայական բազա սպառողների վերաբերյալ – մանրամասն ուսումնասիրություն և վերլուծություն
Համագործակցող վաճառակետերի մեծ թիվ – լայն ցանց և հաստատված կապեր
Արագ արձագանքի հնարավորություն – ճկուն և արագ լուծումներ
Անհատական մոտեցում – յուրաքանչյուր հաճախորդի և ընկերության կարիքներին համապատասխան
Անհամեմատ ցածր գին – ավելի մատչելի, քան ամբողջական մարքեթինգային թիմ պահելը
Վաճառքի աճի երաշխիք – լուրջ ուշադրություն և կենտրոնացում վաճառքների աճի վրա