GMD

Մարքեթինգի աութսորսինգ

Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ շուկայի բազմակողմանի ուսումնասիրության, մրցակիցների վերլուծության և կազմակերպության SWOT վերլուծության արդյունքների համադրման հիման վրա

Մերչնդայզինգի աութսորսինգ

ՀՀ և Արցախի վաճառակետերում ձեր տեսականու լավագույն դիրքի և ցուցադրվածության ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի թիմի աութսորսինգ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի, մրցակիցների և սպառողների բազմակողմանի քանակական և որակական ուսումնասիրություններ, ֆոկուս խմբերի կազմակերպում

Աշխատակիցների վերապատրաստում

Մարքեթինգի, մերչնդայզինգի և վաճառքի խորացված դասընթացներ

review-avatar
review-avatar
Հետեվեք մեզ
review-avatar

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է


Մարքեթինգի միջոցով զարգացնել բիզնեսները՝ ստեղծելով նոր հնարավորություններ, բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը և ապահովելով արդյունավետ աճ։ Մենք համատեղում ենք ռազմավարական մտածողությունը, ստեղծագործական լուծումները և նորարարական մոտեցումները՝ ձեր բիզնեսի հաջողությունն ապահովելու համար։

 

Մենք հավատում ենք, որ ազնվությունը, աշխատասիրությունը և պատասխանատվությունը մեր բոլոր նախաձեռնությունների հիմնասյուներն են։ Ճկունությունն ու նորարարական մտածողությունը մեզ թույլ են տալիս արագ արձագանքել փոփոխություններին, իսկ կարգապահությունը ապահովում է կայուն և որակյալ արդյունքներ։ Այս սկզբունքներով մենք ստեղծում ենք վստահելի և արդյունավետ համագործակցություններ՝ նպաստելով ձեր բիզնեսի աճին։

 

 

Մեր պատմությունը

 

16 տարի աշխատելով ՀՀ խոշորագույն հարկատու ընկերությունում՝ «Գրանդ Հոլդինգում», ղեկավար տարբեր պաշտոններում, մի շատ հետաքրքիր բացահայտում արեցինք: Այսօր ՀՀ-ում ընդհանուր առմամբ մարքեթինգի և մերչնդայզինգի ոլորտը թերզարգացած է: Գրեթե բոլոր կազմակերպություններում մարքեթինգ ասելով հասկանում են գովազդ, դիզայն և ՍՄՄ, իսկ մերչնդայզինգի թիմեր տեղական արտադրող և ներմուծող կազմակերպությունները չունեն: Արդյունքում ՀՀ գրեթե բոլոր շուկաներում գերիշխող դիրք ունեն տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք մայր երկրներում ունեն հզոր մարքեթինգային թիմեր:

Ոլորտի թերզարգացվածության հիմնական պատճառն այն է, որ տեղական ընկերությունների համար չափազանց թանկ և ռեսուրսատար է բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի թիմեր ունենալը: Եվ ահա գաղափար առաջացավ առաջարկել լիարժեք մարքեթինգային, մերչնդայզինգային և վաճառքի ծառայությունների աութսորսինգ:

Արդյունքում կազմակերպությունները կարող են շատ փոքր գումարով ունենալ բազմաֆունկցիոնալ մարքեթինգի և մերչնդայզինգի մեծ թիմ: Դա հնարավորություն կտա շատ արագ բարձրացնել մրցակցային առավելությունները և տեղական շուկայում դառնալ առաջատարներ:

 

Ստեղծարար Թիմ

Մեր Թիմը

Արփինե Նովշադյան (MBA)
review-avatar
Հիմնադիր Տնօրեն
Մերի Ղազարյան
review-avatar
Մարքեթինգի Մասնագետ
Նանե Առաքելյան
review-avatar
Թվային մարքեթինգի մասնագետ
Էլեն Ղազարյան
review-avatar
ՍՄՄ Մասնագետ
Հեղինե Հովհաննիսյան
review-avatar
Գրաֆիկ Դիզայներ
Գոռ Պետրոսյան
review-avatar
ՏՏ մասնագետ
Կարեն Թաթարյան
review-avatar
Զարգացման գծով փոխտնօրեն
Մարիա Խաչատրյան
review-avatar
Իրավաբան