GMD

Մարքեթինգի աութսորսինգ

Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ շուկայի բազմակողմանի ուսումնասիրության, մրցակիցների վերլուծության և կազմակերպության SWOT վերլուծության արդյունքների համադրման հիման վրա

Մերչնդայզինգի աութսորսինգ

ՀՀ և Արցախի վաճառակետերում ձեր տեսականու լավագույն դիրքի և ցուցադրվածության ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի թիմի աութսորսինգ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի, մրցակիցների և սպառողների բազմակողմանի քանակական և որակական ուսումնասիրություններ, ֆոկուս խմբերի կազմակերպում

Աշխատակիցների վերապատրաստում

Մարքեթինգի, մերչնդայզինգի և վաճառքի խորացված դասընթացներ

review-avatar
review-avatar
Հետեվեք մեզ
review-avatar

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքների կառավարման անհրաժեշտությունը

 

Ժամանակի ընթացքում շուկան խիստ փոփոխությունների է ենթարկվել: Մինչև վերջերս վաճառքի բաժնի աշխատակիցները դերը շուկայում երկրորդական էր: Նրանք կատարում էին զուտ պատվեր վերցնողի գործառույթ:

Այժմ արդեն վաճառքի բաժինն ամենակարևոր գործառույթներից մեկն է իրականացնում: Ողջ մարքեթինգային ռազմավարությունը կարող է տապալվել, եթե վաճառքի թիմը կոմպետենտ չէ:

Վաճառքի բաժնի աշխատակիցն այսօր պետք է կարողանա մի շարք վերլուծություններ անել, հաշվարկել առավելագույն հնարավոր վաճառքը, ներկայացնել այդքան ապրանք գնելու արդյունավետությունը, բանակցել գնորդի հետ, հաղթահարել բոլոր առարկությունները և ձևակերպել վաճառքը:

Այս ամենը չկարողանալու դեպքում ընկերությունն ուղղակի յուրաքանչյուր օր վաճառք կկորցնի, և այդ գումարները կհասնեն մրցակիցներին:

 

վաճառքի հմտություններ

 

Global Marketing & Distribution ընկերությունն առաջարկում է վաճառքի աութսորսինգի ամբողջական փաթեթ.

Պոտենցիալ վաճառքների կանխատեսում

Վաճառքի պլանավորում ըստ վաճառքի թիմերի

Կայուն այցելություններ ՀՀ և Արցախի բոլոր վաճառակետեր

Վաճառքի թիմի վերահսկողություն

Վաճառքի վերլուծություն

Նոր ապրանքի մուտք շուկա

Զեղչերի և ակցիաների մշակում և իրագործում

 

Վաճառքի աութսորսինգի առավելությունները

Համագործակցություն ՀՀ և Արցախի ավելի քան 10 000 վաճառակետերի հետ

Պրոֆեսիոնալ և փորձառու թիմ

Աշխատանքային փորձված մեխանիզմներ

Վերահսկողության փորձված մեխանիզմներ

Արագ արձագանքի հնարավորություն

Անհատական մոտեցում

Անհամեմատ ցածր գին (վաճառքի թիմ ունենալու համեմատությամբ)

Վաճառքի աճի երաշխիք

 

 

Վաճառքի աութսորսինգի արդյունքները

Վաճառքի աութսորսինգ