GMD

Մարքեթինգի աութսորսինգ

Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ շուկայի բազմակողմանի ուսումնասիրության, մրցակիցների վերլուծության և կազմակերպության SWOT վերլուծության արդյունքների համադրման հիման վրա

Մերչնդայզինգի աութսորսինգ

ՀՀ և Արցախի վաճառակետերում ձեր տեսականու լավագույն դիրքի և ցուցադրվածության ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի թիմի աութսորսինգ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի, մրցակիցների և սպառողների բազմակողմանի քանակական և որակական ուսումնասիրություններ, ֆոկուս խմբերի կազմակերպում

Աշխատակիցների վերապատրաստում

Մարքեթինգի, մերչնդայզինգի և վաճառքի խորացված դասընթացներ

review-avatar
review-avatar
Հետեվեք մեզ
review-avatar

Աշխատակիցների Մասնագիտական Վերապատրաստում

Աշխատակիցների Մասնագիտական Վերապատրաստում

Աշխատակիցների Մասնագիտական Վերապատրաստում

Կորպորատիվ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը կարևոր է հատկապես այսօր՝ արագ փոփոխվող գործարար միջավայրում: Սպառողների պահանջները, շուկայի վիճակը և տեխնոլոգիական զարգացումները արագորեն փոփոխվում են, ուստի կազմակերպությունները պետք է մշտապես թարմացնեն իրենց աշխատակիցների գիտելիքները ու հմտությունները։ Ճիշտ վերապատրաստման ծրագրերը ոչ միայն բարձրացնում են աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, այլ նաև օգնում են կազմակերպությանը պահպանել մրցունակությունը, բարելավել թիմային համագործակցությունը և հասնել ավելի բարձր վաճառքների։

 

Global Marketing & Distribution ընկերությունն առաջարկում է կորպորատիվ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ամբողջական փաթեթ․

Ընկերության կարիքներին համապատասխան հատուկ ծրագրեր – անհատականացված վերապատրաստման պլաններ՝ բիզնեսի նպատակներին համահունչ

Վաճառքների (Sales) զարգացում – վաճառքի հոգեբանություն, բանակցությունների տեխնիկաներ, հաճախորդների հետ աշխատանքի ռազմավարություններ

Մարքեթինգ (Marketing) և PR – շուկայի վերլուծություն, բրենդինգ, գովազդային արշավների կառավարում, հանրային կապերի արդյունավետություն

Մերչենդայզինգ (Merchandising) – ապրանքների ճիշտ ներկայացում, վաճառքի խթանման մեթոդներ, գնորդների վարքագծի ուսումնասիրություն

B2B վաճառքներ – երկարաժամկետ համագործակցության մեխանիզմներ, գործընկերների ներգրավում և պահպանում

Արդյունավետ աշխատանքի տեխնիկաներ – ժամանակի կառավարում, թիմային աշխատանք, խնդիրների լուծման և որոշումների ընդունման հմտություններ

Գործնական դասընթացներ և խորհրդատվություն – ինտերակտիվ վարժանքներ, գործնական սցենարներ, անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի համար

Արդյունավետության մշտադիտարկում – վերապատրաստման ազդեցության գնահատում և շարունակական զարգացում

 

Մեր Առավելությունները

 

Բազմաֆունկցիոնալ մեծ թիմ – մարքեթոլոգներ, վերլուծաբաններ, ՍՄՄ մասնագետներ, վերապատրաստման մասնագետներ և այլ փորձառու մասնագետներ

Աշխատանքային փորձված մեխանիզմներ – փորձարկված և արդյունավետ մեթոդներ, որոնք կօգնեն արագ արդյունքների հասնել

Անընդհատ թարմացվող տեղեկատվություն շուկայի վերաբերյալ – մշտապես նորացում և շուկայի զարգացումների մասին գիտելիքներ

Տեղեկատվական հսկայական բազա սպառողների վերաբերյալ – հաճախորդների վարքագծի ու կարիքների մանրամասն ուսումնասիրություն

Անհատական մոտեցում – հարմարեցված ծրագրեր՝ ընկերության հատուկ կարիքներին համապատասխան

Անհամեմատ ցածր գին – վերապատրաստման ծառայությունների բարձր որակ՝ ավելի մատչելի գներով