Kefi-ն՝ լիմոնադի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, համագործակցել է GMD Marketing-ի հետ՝ նոր, հիշվող և գրավիչ փաթեթավորման դիզայն ստեղծելու համար։ Մեր թիմը մշակել է ավանդական և վառ դիզայն, որը ոչ միայն արտացոլում է ապրանքանիշի աշխույժ և ուրախ էներգետիկան, այլև օգնում է այն առանձնանալ շուկայում։
Մենք կենտրոնացել ենք այնպիսի դիզայնի մշակման վրա, որը կմիավորի գույների, գրաֆիկական տարրերի և տառատեսակների համադրություն՝ Kefi լիմոնադը դարձնելով տեսանելի և գրավիչ սպառողների համար։ Մշակված փաթեթավորումը խթանում է ապրանքանիշի ճանաչելիությունը և ուժեղացնում նրա դիրքերը շուկայում։
Արդյունքներ․
Նոր փաթեթավորման դիզայնը նպաստել է ապրանքանիշի տեսանելիության և շուկայում գրավչության աճին։
Կրեատիվ լուծումները օգնել են արտադրանքին տարբերվել մրցակիցներից։
Փաթեթավորումը ստեղծել է ավելի ազդեցիկ և հիշվող բրենդային կերպար։