Sunday-ն՝ երեխաների հյութերի հայկական բրենդ, համագործակցել է GMD Marketing-ի հետ՝ մերչնդայզինգի և վաճառքի կառավարման ոլորտում մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար։ Մեր նպատակն էր օգնել Sunday-ին բարելավել իր ապրանքատեսականի ներկայացվածությունը շուկայում և ստեղծել արդյունավետ վաճառքի մեխանիզմներ։
Մենք մշակել ենք մերչնդայզինգի ռազմավարություն՝ հիմնված շուկայի ուսումնասիրության և լավագույն փորձի վրա։ Ապահովել ենք POS նյութերի դիզայնի ստեղծում, ներառյալ շելֆթոքերներ, գնապիտակներ, սթիքեռներ, ստենդներ և այլ գովազդային նյութեր՝ ապրանքանիշի տեսանելիությունը խթանելու համար։ Մշակել ենք պլանոգրամներ՝ վաճառքի կետերում ճիշտ դասավորվածություն ապահովելու համար։ Բացի այդ, Sunday-ի թիմի համար իրականացրել ենք մասնագիտական վերապատրաստումներ՝ փոխանցելով ժամանակակից վաճառքի և մերչնդայզինգի արդյունավետ տեխնիկաներ։
Արդյունքներ․
Մշակված մերչնդայզինգի ռազմավարություն
POS նյութերի ստեղծում
Պլանոգրամների տրամադրում
Անձնակազմի վերապատրաստում