GMD

Մարքեթինգի աութսորսինգ

Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ շուկայի բազմակողմանի ուսումնասիրության, մրցակիցների վերլուծության և կազմակերպության SWOT վերլուծության արդյունքների համադրման հիման վրա

Մերչնդայզինգի աութսորսինգ

ՀՀ և Արցախի վաճառակետերում ձեր տեսականու լավագույն դիրքի և ցուցադրվածության ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում

Վաճառքի աութսորսինգ

Վաճառքի թիմի աութսորսինգ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի, մրցակիցների և սպառողների բազմակողմանի քանակական և որակական ուսումնասիրություններ, ֆոկուս խմբերի կազմակերպում

Աշխատակիցների վերապատրաստում

Մարքեթինգի, մերչնդայզինգի և վաճառքի խորացված դասընթացներ

review-avatar
review-avatar
Հետեվեք մեզ
review-avatar

Գրանդ Դիլինգ

Գրանդ Դիլինգ

Գրանդ Դիլինգ

review-avatar
review-avatar

«Գրանդ Տոբակոյում», այնուհետև իր մեծածախ ընկերությում՝ «Գրանդ Դիլինգում» աշխատանքի 14 տարիների ընթացքում GMD ընկերության հիմնադիր տնօրեն Արփինե Նովշադյանը ղեկավարել է մարքեթինգի բաժինը՝ տարբեր պաշտոններում:

Մարքեթինգի բաժնի ղեկավարման ընթացքում մշտապես մշակել և իրագործել է Մարքեթինգային Ռազմավարությունը՝ սպառողների կարիքների բացահայտումից մինչև ապրանքի վաճառքի ապահովումը:

Սիգարետի շուկայում աշխատելը չափազանց բարդ է, քանի որ արգելված է մարքեթինգային գործիքների մեծ մասը: Բացի այդ՝ կա նաև հարցի բարոյական կողմը. «Ծխելը վնասակար է առողջությանը»:

Աշխատանքի 14 տարվա ընթացքում ողջ մարքեթինգային ռազմավարությունը կառուցվել է բարոյականության սկզբունքներով՝ բացառելով որևէ գործիքի օգտագործումը նոր ծխողների ներգրավման համար: Ողջ մարքեթինգային ռազմավարությունն ուղղված է եղել արտասահմանյան ընկերությունների սպառողների ներգրավմանը:

14 տարվա ընթացքում իրագործվել են տասնյակ հազարավոր ծրագրեր, որոնց արդյունքում ընկերությունը դարձել է շուկայի առաջատարը՝ 65%-ից ավելի մասնաբաժնով՝ հետևում թողնելով տրանսնացիոնալ գերհզոր ընկերություններին (Phillip Morris, Davidoff, JTI և BAT):