Աստղիկ բժշկական կենտրոնը՝ Հայաստանի խոշորագույն և ամենահայտնի բժշկական կենտրոններից մեկը, համագործակցել է GMD Marketing-ի հետ՝ բարձրացնելու իր առցանց ներկայությունը և ստեղծելու բժշկական տուրիզմի հարթակ՝ արտասահմանյան պացիենտներին ներգրավելու նպատակով։
Մեր թիմը տրամադրել է կոնտենտի ստեղծման և տեղադրման ծառայություն՝ Astghik բժշկական կենտրոնի կայքի բժշկական տուրիզմի բաժնի համար։ Ծառայությունը ներառել է մանրամասն կայքի քարտեզի մշակում, տեղեկատվության և տեքստերի պատրաստում, նկարների ընտրություն և էջերի կառուցվածքի մշակում՝ օգտատերերի լավագույն փորձի ապահովման համար։ Բացի այդ, մենք իրականացրել ենք SEO, որպեսզի կայքը զբաղեցնի բարձր դիրքեր որոնողական համակարգերում՝ միջազգային պացիենտներին հեշտությամբ հասանելի դարձնելով կենտրոնի ծառայությունները։
Արդյունքներ․
Բարձրացված առցանց տեսանելիություն և ավելի շատ այցելություններ միջազգային շուկաներից։
Օգտատերերի ներգրավվածություն՝ նպատակային և տեղեկատվական տեքստերի շնորհիվ։
SEO-ի բարելավում՝ որոնողական համակարգերում կայքի դիրքի բարելավում և հարցումների քանակի աճ։
Միջազգային պացիենտների թվի աճ՝ որոնք հայտնաբերել և ընտրել են Ատղիկ բժշկական կենտրոնը՝ իրենց առողջապահական կարիքները հոգալու համար։