Ceramazart-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը կերամիկական արտադրանքի վաճառքի միջոցով աջակցում է արցախցի տեղահանված ընտանիքներին՝ առաջարկելով աշխատանք մեծահասակներին և կավաթերապիա մանկահասակներին։ Նպատակ ունենալով ամրապնդել իր վաճառքները և մեծացնել սոցիալական մեդիայում իր ներկայությունը, Ceramazart-ը համագործակցել է GMD Marketing-ի հետ՝ վաճառքի և SMM աութսորսինգի ծառայությունների շրջանակներում։
Մենք մշակել և իրականացրել ենք վաճառքի գործընթացների կառավարում՝ ձևավորելով համագործակցություններ մանրածախ խանութների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով կայուն վաճառքի աճ։ Սոցիալական մեդիայի մարքեթինգի շրջանակում մենք ստեղծել ենք բովանդակության ռազմավարություն, մշակել գովազդային արշավներ, իրականացրել թիրախավորված գովազդ և խթանել բրենդի ճանաչելիությունը։
Արդյունքներ.
Վաճառքների ծավալի աճ՝ մանրածախ խանութների ցանցի ընդլայնման միջոցով։
Սոցիալական մեդիայի հարթակներում հետևորդների ներգրավվածության և ակտիվության բարձրացում։
Բրենդի ճանաչելիության մեծացում հայկական և միջազգային շուկաներում։
Արդյունավետ վաճառքի և մարքեթինգային ռազմավարություն, որը նպաստում է կազմակերպության ինքնաֆինանսավորմանը։