Մերչնդայզինգային ռազմավարության մշակում
Սահմանվել են մերչնդայզինգային ռազմավարության հիմնական նպատակները, մրցակցային մոդելը, մրցակցային ռազմավարությունը և աշխատանքային մեխանիզմը։
Ընկերության ապրանքային պորտֆելի և վաճառքների վերլուծության հիման վրա մշակվել են POS նյութերը, դրանց տեղադրման պայմանները և տեսականու դասավորվածության պլանոգրամմները յուրաքանչյուր ապրանքային խմբի համար։
Այս ամենի հիման վրա մշակվել և իրագործվել է մերչնդայզինգային ռազմավարության աշխատանքային պլանը։
Առաքման թիմը վերապատրաստվել է, որպեսզի կարողանա ճիշտ իրագործել մշակված աշխատանքային պլանը։
Մերչնդայզինգային ռազմավարության աշխատանքային պլանի ճիշտ իրագործման արդյունքում արդեն 3 ամսից սկսվեց գրանցվել վաճառքի ծավալների աճ։