Apache Group-ը՝ Հայաստանի առաջատար խորտիկներ արտադրող ընկերություններից մեկը, համագործակցել է GMD Marketing-ի հետ՝ ուժեղացնելու իր շուկայական դիրքերը և բարձրացնելու ապրանքանիշի ճանաչելիությունը։
Մենք տրամադրել ենք մերչենդայզինգի աութսորսինգի ծառայություններ՝ ապահովելով ապրանքների ճիշտ դիրք և դասավորվածություն վաճառակետերում, ինչպես նաև ստեղծել ենք կրեատիվ գովազդային արշավ։ Մասնավորապես, Երևանի ամենամեծ առևտրի կենտրոնում՝ Երևան Մոլում, տեղադրել ենք Apache Crunchy շոկոլադե նախաճաշի հսկայական ափսե՝ որպես ֆոտոզոնա, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել սպառողների շրջանում։
Բացի այդ, իրականացրել ենք խթանման արշավներ՝ ներառյալ հունիսի 1-ի՝ Երեխաների օրվա ընթացքում կազմակերպված ակցիաները, այլ խթանման ծրագրեր՝ համագործակցելով ինֆլուենսերների հետ։ Ինչպես նաև աշխատակիցների համար տրամադրել ենք մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ բարձրացնելու նրանց վաճառքի հմտությունները։
Արդյունքներ․
Բրենդի ճանաչելիության զգալի աճ՝ շնորհիվ ֆոտոզոնայի և ինֆլուենսերների մասնակցությամբ արշավների։
Վաճառքի կետերում ապրանքների օպտիմալ դասավորվածության արդյունքում վաճառքների աճ։
Մանկական տոնին անցկացված ակցիաների շնորհիվ սպառողական ներգրավվածության բարձրացում։
Աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ վաճառքի արդյունավետության բարելավում։